ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հանձնել


ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հանձնել
Հոկտեմբեր 24 20:59 2023

2023 թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: