Թեհրանում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը


Թեհրանում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը
Հոկտեմբեր 24 07:57 2023

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները: Այս մասին հայտնում է Trend-ը։

«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհին քայլերից մեկն է:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հնարավորություն ունեցան զրուցելու: Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,-հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։