Միխայել Ռոթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ արված սելֆին


Միխայել Ռոթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ արված սելֆին
Հոկտեմբեր 23 21:33 2023

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում սելֆի է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խոսել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։

«Շնորհակալություն վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ զրույցների համար: Հայաստանի և Ադրբեջանի հարցում ԵՄ հավասարահեռության ռազմավարությունը ձախողվել է։ Մենք պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառենք Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո, աջակցենք Հայաաստանին օգնության զանգվածային փաթեթով և ուժեղացնենք ԵՄ առաքելությունը»,– գրել է նա։