«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին


«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին
Հոկտեմբեր 23 20:21 2023

Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։

Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը։

«Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով:

Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել», - ասված է հայտարարության մեջ: