Երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայում և Ադրբեջանում


Երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայում և Ադրբեջանում
Հոկտեմբեր 22 13:41 2023

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովի ափերի մոտ, հաղորդում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մուղլա նահանգում:

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են երկու երկրաշարժի մասին, որոնք գրանցվել են մի քանի ժամվա տարբերությամբ։ Առաջինը՝ 3,5 մագնիտուդով, տեղի է ունեցել Մասալլիի շրջանում, երկրորդը՝ 3,3 մագնիտուդով՝ Կասպից ծովում։