Հանցավորության դեմ համատեղ միջոցների միջպետական ծրագրի շրջանակներում, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ նրանց սպասարկման տարածքներում, պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ: Հերթական համատեղ միջոցառումն անցկացվեց ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ:
Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում:
Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք:
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ:
Նմանատիպ միջոցառումները շարունակվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










