Ավագ դպրոց ստուգայցի ժամանակ15-ամյա պատանու պայուսակում ատրճանակ է հայտնաբերվել


Ավագ դպրոց ստուգայցի ժամանակ15-ամյա պատանու պայուսակում ատրճանակ է հայտնաբերվել
Հոկտեմբեր 18 10:26 2023

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Բաբաջանյան փողոցի ավագ դպրոց հերթական ստուգայցի ժամանակ, ապօրինի օդաճնշիչ ատրճանակ պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա պատանու: Բաժնում նա իր պայուսակից ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ:

Կատարվում է նախաքննություն: