Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիք. Արցախցի մոր ու երեխայի երկխոսությունը


Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիք. Արցախցի մոր ու երեխայի երկխոսությունը
Հոկտեմբեր 18 02:46 2023

Արցախցի Նունե Բաղդասարյանը ֆեյսբուքյան խմբերից մեկում ներկայացրել է դպրոցահասակ որդու հետ երկխոսությունը։ Նա պատմում է, որ որդին շատ հաճախ խնդրում է իրեն ցույց տալ Հաթերքում՝ իրենց տանն արված նկարները.

«Հթրքեցե Մխիթարը....

-Մամ կարի՞ս ինձ Արցախա նկարներ նաշտաս։
-Չէ´, սուսրա տասըտ կիրի..
-Մամ լյավ լի...
-Այ տղա հուշըտ տասին երա կենտրոնացրու, Արցախ պեն չկա, մոռաց (ջղայնացած)
.... լռություն... քըթըմը ծիքա տամ..աշկերը սիրփում...
-Մխիթաա՞ր...
-Հեյ, հեկեկալով
-էդ լացս ինու՞մ
-Մաա՜մ, տու հու՞նցս  ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիքս, էլ տի պեն ինձ կյանքում ասիսվեչ...
.....լռություն....
-Տլանս ծելեֆոնդ մեր Հաթերքա նկարնեն գոնե եշիմ»։

Լուսանկարը՝ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի էջից։