Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին, 500-ից ավելի զոհ կա, Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել


Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին, 500-ից ավելի զոհ կա, Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել
Հոկտեմբեր 17 19:07 2023

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի «Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցին», ինչի հետևանքով զոհերը գերազանցում են 500-ը, հայտնել է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

WAFA գործակալությունն էլ հայտնում է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը  իսրայելական ավիահարվածի հետևանքով մեծաքանակ զոհերի կապակցությամբ Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարել։