Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում առկա իրավիճակի շուրջ


Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում առկա իրավիճակի շուրջ
Հոկտեմբեր 17 19:58 2023

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ: