Իր դաշնակիցներին մեղադրում է մի մարդ, ով Արցախը միայնակ էր թողել. Շարմազանով


Իր դաշնակիցներին մեղադրում է մի մարդ, ով Արցախը միայնակ էր թողել. Շարմազանով
Հոկտեմբեր 17 16:32 2023

Սա ցինիզմի բացահայտ դրսևորում էր, կարծում էի՝ էլ զարմանալու տեղ չունենք, բայց կապիտուլյանտն իր ամեն մի ելույթով, գործունեությամբ  ավելի ցինիկաբար է հանդես գալիս և ցինիզմի նորանոր գագաթներ է նվաճում,  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ ելույթին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Իր դաշնակիցներին մեղադրում է մի մարդ, ով Արցախը միայնակ էր թողել։ Ամբողջ աշխարհն իրավունք ունի դաշնակիցներից, միջազգային հանրությունից բողոքելու, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ Սա ասում է մարդ, ով սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ ուղիղ եթեր է մտել ու հայտարարել է, որ, չնայած Արցախում հայերին թուրքերը կոտարում են, բայց ինքը չի խառնվելու։ Հետագայում, երբ պատերազմն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը էլի ուղիղ եթեր է մտել ու հայտարարել, որ Արցախում էթնիկ զտում չի եղել, ժողովուրդն էլ ուղիղ սպառնալիքների տակ չէ։ Ու  դա ՄԱԿ-ում Արարատ Միրզոյանի դեմքին «շպրտել է» Բայրամովը։ Նիկոլ Փաշինյանն իզմեր չունեցող նեոբոլշևիկ է», - ասաց նա։



loading...