Պապոյան Գևորը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է պատերազմին


Պապոյան Գևորը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է պատերազմին
Հոկտեմբեր 17 13:17 2023

Հարցին ի պատասխան՝ արդյոք Արցախի սցենարը կարո՞ղ է Հայաստանում կրկնվել, ՔՊ-ական Պապոյան Գևորը հայտարարել է, որ քանի դեռ չկա խաղաղության պայմանավգիր, լոկալ կամ խոշոր պատերազմի հավանականությունը միշտ բարձր է, ուստի պետք է միշտ դրան պատրաստ լինել, ինչը Հայաստանն անում է՝ չցանկանալով միևնույն ժամանակ պատերազմ:

 

 

Միանգամից հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Օրինակ՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին վերջին տարիներին տասնյակ զորավարժություններ է անցկացրել, միլիարդավոր դոլարների գերժամանակակից տեխնիկա է գնել, դիվանագիտական հսկայական աշխատանք է տարել, իր դիրքերն ամրապնդել ու դաշնակիցներ է ձեռք բերել: Իսկ Նիկո՞լը, ի՞նչ է նա արել՝ բացի հայկական բանակի մարտունակությունը նվազեցնելուց, բայց թմբկահարելով, թե զինվորականությանը մտադիր են իբր հավուր պատշաճի ֆինասավորել՝մոռանալով՝ փողը թեպետ լավ բան է,բայց այն ինքն իրենով մարտի դաշտում չի կռվելու. բանակին անհրաժեշտ են զորավարժություններ, որոնից, ի դեպ,Հայաստանը հրաժարվում է՝ չմասնակցելով նույն ՀԱՊԿ զորավարժություններին: Մեծագույն խնդիր է դարձել նաև մեզ համար գումարի դիմաց նորմալ զինտեխնիկա ձեռք բերելը. փողը տալիս ենք, ապրանքը շատ հաճախ չենք ստանում, ինչը խոսում է Հայաստանի ցածր վարկի մասին. մեզ բանի տեղ չեն դնում: Ինչ վերաբերում է դաշնակիցներ ձեռք բերելուն, ապա այստեղ ծպտուն հանելն անգամ ավելորդ է. Նիկոլը մի բանում է չեմպիոն՝ դաշնակիցներին թշնամի սարքելու հարցում:

 

Եթե Պապոյան Գևորը կարծում է, թե Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին անվտանգային երաշխիքներ է տալու, ապա չարաչար սխալվում է: Հայաստանին ոչինչ չի փրկելու, եթե ՔՊ-ն շարունակի իր այս տխմար քաղաքականությունը՝ զուգորդվող ներքին լսարանին էշի տեղ դնելու անհագ փորձերով:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2367