Վագիֆ Խաչատրյանի ադրբեջանցի պաշտպանը հրաժարվել է նրա պաշտպանությունից․ տեսանյութ


Վագիֆ Խաչատրյանի ադրբեջանցի պաշտպանը հրաժարվել է նրա պաշտպանությունից․ տեսանյութ
Հոկտեմբեր 17 11:10 2023

Բաքվի դատարանում տեղի է ունենում Հաքարիի ադրբեջանական անցակետից գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

Նրա փաստաբան Նաթիգ Բեյբալաևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է նրա պաշտպանությունից։

 

Խաչատրյանին նոր պաշտպան է նշանակվել։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայից՝ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։ Ադրբեջանը նրան շինծու մեղադրանք է առաջադրել։