Հայաստանում բենզինի գինը ռեկորդ է գրանցել հասնելով 600 դրամի


Հայաստանում բենզինի գինը ռեկորդ է գրանցել հասնելով 600 դրամի
Հոկտեմբեր 4 11:00 2023

 

Հայաստանում բենզինի աննախադեպ թանկացում է։ Մեկ լիտրի արժեքը հասնում է ռեգուլյար տեսակինը՝ 540-550, պրեմիում տեսակինը՝ 550-580 դրամ։

Նշենք․ որ մեկ օրում բենզինը թանկացել է 40 դրամով։

Նշենք նաև, որ նման արժեք Հայաստանում նախկինում չի եղել։ Օրերս Yerevan.Today-ը հրապարակել էր ինֆոգրաֆիկա, ըստ որի՝ բենզինի գինը Հայաստանում կրկնակի, անգամ՝ եռակի թանկ է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համեմատ։ Դա այս՝ լրացուցիչ թանկացումից առաջ էր։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հեգնում էր, թե․ «Բենզինը թանկ ա, բրդեք ձեր ավտոները»։