Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է․ նոր մանրամասներ


Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է․ նոր մանրամասներ
Հոկտեմբեր 4 11:38 2023

ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանում փաստաբան են տրամադրել. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրան կպաշտպանի Ալով Սաֆարալիևը։ Վերջինս սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը:

Նրա խոսքով ՝ Հարությունյանի առողջական և հոգեբանական վիճակը լավ է: