Տղայի հիշատակը հավերժացնող մատուռ կառուցելուց հետո մահացել է 44-օրյա պատերազմում անմահացած Գագիկ Խաչատրյանի հայրը


Տղայի հիշատակը հավերժացնող մատուռ կառուցելուց հետո մահացել է 44-օրյա պատերազմում անմահացած Գագիկ Խաչատրյանի հայրը
Հոկտեմբեր 3 12:59 2023

Մահացել է 44-օրյա պատերազմում անմահացած Գագիկ Խաչատրյանի հայրը, գրել է Facebook-յան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը։

«Որդուց հետո, երեք տարի կառուցեց տղայի հիշատակը հավերժացնող մատուռ և ... հավերժ գնաց ննջելու իր որդու գրկում:

Արժանապատիվ, բարի ու օրինակելի հայ էր։

Գագիկը իրենց տան երկար սպասված, միակ զավակն էր։ Մայրը մնաց մենակ...»։