Գրիգորի Կարասինն արձագանքել է ՀՀ–ում ռուսական ալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը


Գրիգորի Կարասինն արձագանքել է ՀՀ–ում ռուսական ալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը
Հոկտեմբեր 3 01:47 2023

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն ուշադրություն է հրավիրել ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը:

 
 

Նա տարօրինակ է  անվանել նման հայտարարությունները և հիշեցրել, որ վերջերս սեպտեմբերին կայացած ռուս-հայկական մեդիա ֆորումում քննարկվել են ռուսական և հայկական հեռուստաալիքների հեռարձակման հարցերը։

 

«Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փորձ է, թե ոչ։ Համոզված եմ, որ Հայաստանում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի»,-գրել է Կարասինը տելեգրամյան  ալիքում։

 
 

Կարասինը խոստացել է «ուշադրությամբ հետևել զարգացումներին»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: