Դավիթաշենում տղամարդու դի է հայտնաբերվել


Դավիթաշենում տղամարդու դի է հայտնաբերվել
Օգոստոս 14 11:57 2017

Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում օգոստոսի 14-ի գիշերը տղամարդու դի է հայտնաբերվել:

armday.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ կեսգիշերին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի հարեւանությամբ մոտ 50-60 տարեկան տղամարդու դի կա:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: