Վայոց Ձորի հրդեհը չորրորդ օրն է՝ չի հաջողվում հանգցնել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են


Վայոց Ձորի հրդեհը չորրորդ օրն է՝ չի հաջողվում հանգցնել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Օգոստոս 14 11:28 2017

Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքում գտնվող անտառում բռնկված հրդեհն արդեն չորրորդ օրն է՝ փրկարարներին չի հաջողվում հանգցնել:  ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:

Նշենք, որ Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ շուրջ 500 մարդ:

Անտառում անզգուշաբար հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչը: Հարուցվել է քրեական գործ: