Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 13,92 տոկոսը


Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 13,92 տոկոսը
Սեպտեմբեր 17 15:29 2023

Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին Երևան համայնքի 824. 250  հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող, որը կազմում է 13.92 տոկոս։

Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

 

 

Աջափնյակ-11,477 մարդ, կամ 13,83%

 

 

Ավան- 6,114մարդ, կամ 15,66%

 

 

Արաբկիր- 14,192մարդ, կամ 15,01%

 

Դավթաշեն- 5,228 մարդ, կամ 15,61%

 

Էրեբունի 10,552 մարդ, կամ 11,83%

 

 

Կենտրոն- 13,638մարդ, կամ 14,37%

 

 

 

Մալաթիա-Սեբաստիա 13,587 մարդ, կամ 12,78%

 

Նոր Նորք- 14,181մարդ, կամ 14,55%

 

Նորք Մարաշ- 1,694մարդ, կամ 15,88%

 

Նուբարաշեն- 1,014 մարդ, կամ 12,57%

 

Շենգավիթ- 14,622 մարդ, կամ 13,2%

 

Քանաքեռ Զեյթուն- 8,460մարդ, 14,91%:

 

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը  23.72 տոկոս էր։

 

 Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ակտիվության վերաբերյալ նոր տվյալներ կհաղորդի ժամը 18.00-ին։ Սա կլինի ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 17.00-ին, այսինքն՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ։