Անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա օրերի եղանակը


Անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա օրերի եղանակը
Սեպտեմբեր 17 12:07 2023

Երևան քաղաքում`սեպտեմբերի 16-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

 

 

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

 

 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 1-2 աստիճանով։