Լարվածությունը պահպանվում է․ Արարատ Միրզոյանը՝ սահմանային իրավիճակի մասին (Video)


Լարվածությունը պահպանվում է․ Արարատ Միրզոյանը՝ սահմանային իրավիճակի մասին (Video)
Սեպտեմբեր 17 09:58 2023

Լարվածությունն իհարկե պահպանվում է, Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է լարվածություն սպասել, ընդ որում, թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ սահմանին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Լարվածություն միշտ սպասում ենք և ակտիվորեն աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Պետք է շարունակենք աշխատել, մինչև Ադրբեջանը կառուցողական դաշտ գա», - ասել է նախարարը։

Նա նշեց, թե խաղաղության պայմանագրի շուրջ ամենասկզբունքային հարցերում Բաքվի հետ դեռևս տարաձայնություններ կան։

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ միջազգային մեխանիզմներ ներդնելուն, Միրզոյանն ասաց.

«Համոզված ենք, որ ԼՂ վերաբերյալ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև, աշխարհում մնացած բոլորը կարող են միայն աջակցող դերակատարում ունենալ։ Ինչո՞ւ միջազգային մեխանիզմ, որովհետև մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե այդ երկխոսությունը սկսվի, Բաքուն փորձելու է ուլտիմատիվ կերպով վարել այն, թելադրել պահանջներ։ Չեմ կարծում, թե անկեղծ ու իրական երկխոսություն կլինի, եթե չլինի միջազգաին ներկայություն»։