Դիանա Մալենկոյի եւ Էդուարդ Աղաջանյանի համբույրը՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային


Դիանա Մալենկոյի եւ Էդուարդ Աղաջանյանի համբույրը՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային
Սեպտեմբեր 16 02:15 2023

Դիանա Մալենկոն «Սեւազգեստ կանայք» ֆիլմի կարմիր գորգին ներկայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ: Ֆիլմի գլխավոր դերակատարուհուն մարմնավորող դերասանուհին եւ պատգամավորը հանրությանն առաջին անգամ են ներկայացել միասին, թեեւ նրանց՝ միասին լինելու մասին բազմիցս խոսվել է՝ ելնելով Դիանայի ինստագրամյան համատեղ հրապարակումներից:

IMG_9181.jpeg (376 KB)

Դերասանուհին իր նոր հրապարակմամբ «թեժացրել է» բոլոր խոսակցությունները՝ տեղադրելով լուսանկարներ ու տեսանյութ եւ ցուցադրելով իր եւ Էդուարդի ռոմանտիկ համբույրը:

IMG_9179.jpeg (90 KB)

Հիշեցնենք, որ ֆիլմի փակ պրեմիերան սեպտեմբերի 14-ին էր: Երեկոյի dress code-ը սեւ էր: Դիանան ներկայացել էր սեւ գույնի էլեգանտ զգեստով՝ կերպարն ամբողջացնելով փուլերով գլխազարդով: