Հայաստանը պատրաստվում է ձերբակալե՞լ Պուտինին


Հայաստանը պատրաստվում է ձերբակալե՞լ Պուտինին
Սեպտեմբեր 5 17:41 2023

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել էր խորհրդարան՝ վավերացման, ինչի կապակցությամբ, մասնավորապես, ՔՊ-ական Վարդանյան Վալոդն է հարցազրույց տվել ու հայտարարել, թե Հռոմի ստատուտի վավերացումը պետք չէ դիտարկել այս կամ այն երկրի հետ Հայաստանի հարաբերություններին վնաս հասցնելու կոնտեքստում՝ վստահեցնելով, փաստորեն, որ դրա վավերացումը հիմք չի ծառայի Պուտինի՝ Հայաստանում հնարավոր ձերբակալության համար: Ընդհակառակը՝ Վալոդը պնդել է, թե Հռոմի ստատուտը կարող է ուժեղացնել ՀՀ անվտանգային համակարգը:

 

 

Իսկապե՞ս: Վալոդն ակնհայտորեն չափազանցրել է այդ ստատուտի՝ ՀՀ անվտանգային միջավայրի կամ հնարավորությունների վրա ունեցած ազդեցությունն ու մյուս կողմից՝ կոծկել դրա ընդունման իրական նպատակները. մի իշխանություն, որի բուն նպատակը թյուրքական աշխարհի միավորումն է Հայաստանի հաշվին, չի կարող օբյեկտիվորեն շահագրգռված լինել Հայաստանի անվտանգության ամրապնդմամբ, իսկ ստատուտի վավերացման բուն նպատակը Պուտինի ոտքը Հայաստանից կտրելն է:

 

Հայտնի է, օրինակ, որ Պուտինը կատեգորիկ կերպով չի մեկնում այն երկրներ, եթե մնույնիսկ դրա անհրաժեշտությունը զգացվում է բավական սուր կերպով, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, քանի որ այդ ստատուտը վավերացրած երկրները պարտավորվել են հնարավորութան դեպում անմիջապես ձերբակալել ՌԴ ղեկավարին: Ընդ որում՝ պարտավորվել են ոչ իրենց բարի կամքով, այլ՝ Արևմուտքի ճնշմամբ պայմանավորված, հետևաբար՝ եթե Հայաստանն էլ ընթանա նույն ճանապարհով, վաղը Նիկոլի դիմաց դրվելու է հենց այդ հարցը:

 

Հռոմի ստատուստի վավերացումը կարևոր քայլ է, լինելու Հայաստանը ՌԴ-ից կտրելու ճանապարհին, և հենց դա է վալոդների կուրատորների բուն նպատակը: Չմոռանանք, որ Վալոդը իր ընկեր Արաբատի հետ միասին հատուկ հարաբերություների մեջ է գտնվել Թուրքիայի հետ՝ ժամանակին բավական լուրջ վնաս հասցնելով Հայկական հարցին, արխիվներից Ցեղասպանությանը վերաբերող կարևոր փաստաթղթեր կորցնելով, դրանք թուրքերին մատակարարելով (համենայն դեպս՝ շատերն են պնդում այդ մասին ու վստահեցնում, որ փաստեր ունեն):

 

Հայաստանն ունի՞ ռեսուրս՝ Ուկրաինայի վերածվելու, կամ մեր ինչի՞ն է պետք Մոսկվայի հետ թշնամանքն այն դեպքում, երբ այսօր աշխարհի բազմաթիվ երկրներ ձգտում են այդ աշխարհաքաղաքական բևեռի հետ նորովի կառուցել իրենց հարաբերությունները՝ փոխշահավետության հիմունքներով:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2193