Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են


Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Հուլիս 26 19:52 2025

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, այս մասին հաղորդել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 

Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրաված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:

 

Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը:

 

Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

 

Սահմանվելու է նաև հերթապահություն: