Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 38-ամյա Զավեն Մկրտչյանին, որը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Բեռնատարի վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել է, այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի:
Դեպքից քիչ անց ոստիկանները Կոտայքի մարզի Զառ գյուղում հայտնաբերել են ГАЗ 53 մակնիշի 43 ՏԼ 195 համարանիշի ավտոմեքենա, որը վարել է նույն գյուղի բնակիչ, 83-ամյա Աղվան Նավոյանը, ով ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










