Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին


Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին
Օգոստոս 25 00:03 2023

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 
 

Նրանք այցելել են Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր  մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։