22-ամյա աղջիկը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել


22-ամյա աղջիկը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Օգոստոս 24 09:58 2023

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։