Առեղծվածային դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 38-ամյա քաղաքացու դի


Առեղծվածային դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 38-ամյա քաղաքացու դի
Օգոստոս 23 23:58 2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 22-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է  ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ հնդիկ 38-ամյա Լադեվար Իդրիսն է, ով ժամանակավորապես բնակվում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: