Պոլիտեխնիկում մեկնարկել են 90 կՎտ հզորությամբ արևային ֆոտէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները․ ռեկտոր


Պոլիտեխնիկում մեկնարկել են 90 կՎտ հզորությամբ արևային ֆոտէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները․ ռեկտոր
Օգոստոս 23 18:42 2023

Պոլիտեխնիկում մեկնարկել է թիվ 2-րդ մասնաշենքի տանիքին 90 կՎտ հզորությամբ արևային ֆոտէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները:

 

 

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

 

«Արդյունքում Պոլիտեխնիկը կունենա տարեկան միջինում 6.140.000 ՀՀ դրամի խնայողություն և 60 տոննայով կնվազեցնի CO2 գազի արտանետումը դեպի շրջակա միջավայր:

 

 

Կայանը նախագծվել և կառուցվում է մեր մասնագիտական թիմի կողմից ուսանողների մասնակցությամբ:

 

Նմանօրինակ ծրագրերը միտված են բուհի ֆինանսական միջոցների խնայողությանը, շրջակա միջավայրում արտանետումների նվազեցմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը և կիրառական խնդիրներ լուծելու ունակություն ունեցող մասնագիտական համայնքի թվակազմի մեծացմանը:

 

Նախագիծը ֆինանսավորվել է Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի կողմից»,-նշել է նա: