Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy 600 մասնավոր ինքնաթիռը, տեղական ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր յոթ ուղևորներն ու երեք օդաչուները զոհվել են։
Նախնական տեղեկություններ են տարածվում, որ զոհվածների մեջ է նաև «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և որ ինքնաթիռը նրան է պատկանում։
Տարածված լուսանկարներում երևում է ինքնաթիռի գրանցման համարը՝ RA-02795։










