Ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը, կա վիրավոր


Ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը, կա վիրավոր
Օգոստոս 23 21:04 2023

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 
 
 
 

Ժամը 18:30-ի սահմաններում Դավիթ Բեկ պողոտա - Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

 

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։