Իշխանությունը յուրաքանչյուր դրական քայլ վերագրում է իրեն, իսկ բացասականը՝ նախկիններին


Իշխանությունը յուրաքանչյուր դրական քայլ վերագրում է իրեն, իսկ բացասականը՝ նախկիններին
Օգոստոս 23 15:17 2023

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ իրականացրած այցի ընթացքում հրապարակվել է 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

 

 

Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են փողոցների ասֆալտապատման՝ 30 կմ, ջրամատակարարման՝ 64 կմ, ոռոգման համակարգերի՝ 30 կմ, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման և այլ աշխատանքներ: 

 

 

Տեղեկատվության մեջ սակայն բաց է թողնված այն կարևոր փաստը, որ այս ծրագրերի մեկնարկը տրվել է դեռևս  2015 թվականին Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման շրջանում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, այնուհետև այժմյան իշխանություններն են սկսել  զբաղվել ծրագրով։

 

Ստացվում է այնպես, որ ծրագրիը մեկնարկել  է Սուրիկ Խաչատրյանը, բայց այժմյան իշխանությունները ժխտում են այդ փաստը, և ամբողջ ծրագիրը վերագրում են իրենց` պնդելով, որ ծրագիրը սկսվել է՝ 2018թ.-ից։

 

 

Այս գործելաոճից կարելի է ենթադրել, որ այժմյան իշխանությունները կարծես ունեն վարքագիծ, ըստ որի յուրաքանչյու դրական քայլ, որը ուղղված է պետության բարգավաճմանը վերագրեն իրենց, իսկ բացասկանները թողնեն նախկիններին։