Դերասան Հրանտ Թոխատյանին ստենտավորել են․ ինչպե՞ս է դերասանի առողջական վիճակը


Դերասան Հրանտ Թոխատյանին ստենտավորել են․ ինչպե՞ս է դերասանի առողջական վիճակը
Օգոստոս 23 10:55 2023

Սիրված դերասան Հրանտ Թոխատյանին երկու օր առաջ ստենտավորել են, իսկ ահա վաղը դերասանը կենթարկվի նոր վիրահատության: Այս մասին «Հրապարակին» հայտնել է անձամբ Թոխատյանը:

Լրատվամիջոցը դերասանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է այժմ վիճակը, ի՞նչ հիվանդություն է ախտորոշվել՝ դերասանը նշել է, որ այժմ լավ է, սակայն, թե վաղը ինչ բարդության վիրահատություն կլինի, նշել է, որ չգիտի: Դերասանի մոտ ախտորոշվել է սիրտ-անոթային խնդիր: