Տիմատիի նախկին կինն առաջին անգամ պատմել է իր հիվանդության մասին, որի արդյունքում կշռում էր 45 կգ (լուսանկարներ)


Տիմատիի նախկին կինն առաջին անգամ պատմել է իր հիվանդության մասին, որի արդյունքում կշռում էր 45 կգ (լուսանկարներ)
Օգոստոս 23 13:38 2023

Տիմատիի նախկին կինը՝ Ալյոնա Շիշկովան միշտ եղել է ԶԼՄ-ների և հանրության ուշադրության կենտրոնում և հաճախ քննարկվել է մոդելի արտաքինը: Կարիերայի սկզբում մոդելը ճանաչվեց ՌԴ ամենագեղեցիկ կանանցից մեկը, այնուհետև մոդելին սկսեցին քննադատել քաշի կտրուկ կորստի մեջ, իսկ հետագայում պլաստիկ և ներարկումային միջամտությունների մեջ:

Օրեր առաջ մոդելն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ կից պատմելով հիվանդության մասին՝ նշելով, որ որոշել էր պատմել հիվանդության մասին միայն առողջանալուց հետո: 

 

 

Մոդելը նշել է, որ աշխատում էր ոչ միայն քաշի կորստի վրա, այլ նաև այտուցների և օգտագործել է մեծաքանակ միզամուղ հաբեր, որի արդյունքում երիկամները դադարել են աշխատել: 
«Ես աշխատել եմ քաշի ավելացման համար տարբեր կլինիկաներում և առողջարաններում՝ հանձնելով բազմաթիվ թեստեր, ընդունելով սննդային հավելումներ, հաբեր և հեղուկներ, բայց ամեն բան վատթարացավ»,- գրել է Ալյոնա Շիշկովան: 

Այս տարվա ապրիլին մոդելի կարգավիճակը դարձել է ծայրահեղ ծանր և դա հանգեցրել է ուշագնացության և 175 սմ հասակի պարագայում մոդելի քաշը դարձել էր 45 կգ, բայց բուժումներ ստանալու պարագայում նա գիրացել է 15 կիլոգրամով, որը բաշխվել է անհավասարաչափ և լուծումներ է տվել վիրաբույժը: