Ինչ էլ լինի՝ թեկուզ լավ, թեկուզ վատ,պետք է ապրենք Արցախում։ Այս մասին ասում է արցախցի աղջիկը։
Համացանցում տարածված տեսանյութում նա մանրամասնում է՝ պետք է ապրեն Արցախում, որ այդ հողի համար իրենց կյանքը զոհած հայորդիներն «իրենց երկնային կյանքում չասեն՝ ինչու տվեցին իրենց կյանքը, եթե այս հողում ապրելու է իրենց թշնամին։ «Նրանք պետք է ասեն՝ ես հպարտ եմ, որ իմ կյանքը տվեցի։ Ճիշտ է զրկվել են ամենաթանկից, երեխաները զրկվել են իրենց հայրիկից, բայց իմ հայրենիքը կանգուն է»,- ասում է արցախցի աղջիկը։










