Հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Ղազարյանը․ ՀՀ ՊՆ


Հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Ղազարյանը․ ՀՀ ՊՆ
Օգոստոս 21 22:39 2023

Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: