Պոլիտեխնիկի ռեկտորը պարգևատրել է Ավագ դպրոցի Ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավարին և օլիմպիական մեդալի արժանացած Հովսեփ Կարապետյանին


Պոլիտեխնիկի ռեկտորը պարգևատրել է Ավագ դպրոցի Ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավարին և օլիմպիական մեդալի արժանացած Հովսեփ Կարապետյանին
Օգոստոս 21 18:36 2023

 

Կրթության և գիտության ոլորտում գրանցած ցանկացած հաջողության պետք է արժանացնել հատուկ վերաբերմունքի, հեղինակներին ընդգծված գնահատանքի, իսկ առաջնահերթ պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները հաջողություններ ունենալու համար:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

 

«Պոլիտեխնիկի տարբերանշանով պատրասված ձեռքի ժամացույց հուշանվերով եմ պարգևատրել ՀԱՊՀ Ավագ դպրոցի Ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար, վաստակաշատ մանկավարժ Ալֆրեդ Պետրոսյանին և Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած մեր դպրոցի սան Հովսեփ Կարապետյանին:

 
 

Հովսեփին առաջարկել եմ սեպտեմբերից աշխատանքային կարգավիճակով ներգրավվել Ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների կազմակերպման և օլիմպիական խմբակի հատուկ դասընթացների անցկացման գործում:

Սա կադրային երիտասարդացման լավագույն ճանապարհն է:

Միջոցառմանը ներկա էր բարերար Գաբրիել Չեմբերջյանը ում շնորհիվ ամիսներ առաջ ամբողջությամբ վերանորոգվեց և կահավորվեց ֆիզիկայի լաբորատորիան»,-նշել է նա:

 

 

Video Player