Հրդեհ Տավուշի մարզում. ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա


Հրդեհ Տավուշի մարզում. ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա
Օգոստոս 11 10:47 2017

Օգոստոսի 11-ին, ժամը ժամը 01:31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 21 հասցեում այրվում է ավտոտնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 03:00-ին:

Ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել է ավտոտնակի մոտ կայանված «Opel» մակնիշի 34 RS 319 պետհամարանիշով ավտոմեքենայի պլաստմասե բաղադրամասերը: