Բլոկադայի մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը երեսով է տալիս, թե փող ենք ուղարկում, ի՞նչ անեն այդ փողը, վառեն տաքանա՞ն․ Հայկ Մամիջանյան


Բլոկադայի մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը երեսով է տալիս, թե փող ենք ուղարկում, ի՞նչ անեն այդ փողը, վառեն տաքանա՞ն․ Հայկ Մամիջանյան
Հուլիս 26 15:31 2023

Հարցին, թե ինչ են իրենք արել Արցախի համար, Փաշինյանը սկսեց երեսով տալ  ֆինանսական աջակցությունը։

 

 

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

«Նախ այդ ֆինանսական աջակցությունը, որը ձևակերպվում է որպես բյուջետային վարկ, Արցախին տրամադրվել է միշտ։ Վերջին շրջանում դրա ծավալները աճել են մեկ պարզ պատճառով՝ Արցախում պատերազմից հետո ավերածություններ են եղել։

 

Եվ ամենակարևորը՝ դա Արցախին տրամադրում ենք մենք բոլորս մեր հարկերից։ Այնպես որ դա երեսով տալը կամ  ներկայացնել որպես սեփական հերոսություն, եկեք որակում չտամ դրան։ Առհասարակ այս պահին, երբ Արցախում բլոկադա է, ի՞նչ եք անում բլոկադայի վերացման հարցին  պատասխանել՝ փող ենք ուղարկում, ի՞նչ անեն այդ փողը, վառեն տաքանա՞ն»,- ասաց Հայկ Մամիջանյանը։