Երեխեդ Ադրբեջանո՞ւմ ա, դե գնա Բաքու. Տհաճ միջադեպ՝ անհետ կորածի ծնողի և անցորդի միջև (Տեսանյութ)


Երեխեդ Ադրբեջանո՞ւմ ա, դե գնա Բաքու. Տհաճ միջադեպ՝ անհետ կորածի ծնողի և անցորդի միջև (Տեսանյութ)
Հուլիս 26 12:33 2023

Բաղրամյան պողոտայում, որտեղ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, տհաճ միջադեպ տեղի ունեցավ։

«Քո երեխեն որտե՞ղ ա»,- ծնողին հարցրեց անցորդ տղամարդը։

«Ադրբեջանում»,-պատասխանեց ծնողը։

«Դե գնա Բաքու»,-ասաց տղամարդը։

«Բաքո՞ւն ա տարել իմ երեխուն, որ գնամ Բաքու»,-արձագանքեց կինը։

Քաշքշոց սկսվեց, ոստիկանները տղամարդուն հեռացրին դեպի մայթ։

Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողների ակցիան, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: