Թշնամին կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ


Թշնամին կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ
Հուլիս 26 10:47 2023

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է. 

«2023թ. հուլիսի 15-ին, ժամը  09.50-ի սահմաններում,  Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:

2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի  Շոշ գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  Արայիկ Մարդիի Օհանջանյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ: Հակառակորդի արձակած կրակից պաշտպանվելու նպատակով վերջիններս ստիպված  դադարեցրել են աշխատանքը:

Նշված երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն»։