Սա տակտիկական նահանջ չէ, սա վերջնական հանձնվելու մի բան է դառնալու. Հայկ Պետրոսյանը մասնակցում էր համաժողովրդական հանրահավաքին


Սա տակտիկական նահանջ չէ, սա վերջնական հանձնվելու մի բան է դառնալու. Հայկ Պետրոսյանը մասնակցում էր համաժողովրդական հանրահավաքին
Հուլիս 25 23:56 2023

Հումորիստ Հայկ Պետրոսյանն այսօր ևս մասնակցում էր հաջակցություն Արցախի կազմակերպված հանրահավաքին:

 

«Հաշվի առնելով, թե ինչպիսի աշխարհում ենք ապրում՝ անտարբեր և մարդսպան,, վերջնական հասկանում ենք, որ մեր ձեռքերում է լուծում գտնելը:

 

Ես շատ կուզեի, որ խաղաղ տարբերակ լիներ լուծման համար, բայց ինչքան ես եմ հասկանում, դ այսօր հնարավոր չէ: Պետք է փորձել միավորվել, կարողանանք  հասկանալ, ներել, լսել իրար և մեկս մյուսին ձեռք մեկնել և ձեռք մեկնել Արցախին, պայքար»,- լրագրողների հետ զրուցյում ասաց Հայկ Պետրոսյանը::

 

 Նա նշեց, որ շատ վատ է վերաբերում ՀՀ իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություններին. «Հասկանում եմ, որ այնտեղ կան դավադրություններ, ճնշումներ բոլոր կողմերից: Սա տակտիկական նահանջ չէ, սա վերջնական հանձնվելու մի բան է դառնալու»: