Մոսկվայում այսօր կքննարկվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը․ ՌԴ ԱԳՆ


Մոսկվայում այսօր կքննարկվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը․ ՌԴ ԱԳՆ
Հուլիս 25 09:17 2023

Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը․

«Նախատեսվում է նաև քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան և այլ հարցեր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։