«Մեր այս քայլով հույնս ունենք, որ գոնե սյունեցիներին կկարողանանք թմբիրից արթնացնել, եթե սյունեցիները ոտքի կանգնեն, ապա ամբողջ Հայաստանը ոտքի կկանգնի: 1722 թվականին Սյունիքից է սկսվել Հայաստանի ազատագրումը, Նիկոլը չի կարողանալու մեզ լռեցնելով իր թուրքական ծրագիրը կատարել: Երեկ 3 հոգի էինք, այսօր արդեն՝ 13, վաղը ավելի շատ կլինենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Կոռնիձորից Հակարի կամուրջ տանող հատվածում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ փորձել են Հակարի կամուրջով անցնել Արցախ, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի քաղաքացիները առաջ ընթանան, մեկնաբանելով, որ կարող են գերեվարվել։









