Արագածոտնի Սասունիկ գյուղի տներից մեկում դի է հայտնաբերվել


Արագածոտնի Սասունիկ գյուղի տներից մեկում դի է հայտնաբերվել
Օգոստոս 9 19:59 2017

Օգոստոսի 9-ին, ժամը 17:24-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի 21-րդ շենքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1934 թ. ծնված Վ. Ն.-ի դին: