Գերիների և անհետ կորածների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան


Գերիների և անհետ կորածների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան
Հուլիս 19 15:24 2023

Գերիների և անհետ կորածների ծնողները, որոնք փակել էին Բաղրամյան պողոտան, բացեցին այն։

Ծնողներն ասացին, թե կառավարությունից խոստացել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթվա մեջ կընդունի իրենց։ Նրանք, սակայն, զգուշացրեցին՝ եթե հանդիպում չեղավ՝ «ավելի բեթար» քայլերի են դիմելու։

«Փորձենք հավատալ, եթե չեղավ՝ ավելի շատով ենք հավաքվելու, ավելի շատ փողոց ենք փակելու»,- ասաց ծնողներից մեկը։