Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ. Անհայտ կորածների ծնողնեն անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության դիմաց


Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ. Անհայտ կորածների ծնողնեն անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության դիմաց
Հուլիս 19 11:53 2023

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողները կառավարության դիմաց անժամկետ նստացույց հայտարարեցին: Նրանք մինչ նման որոշում կայացնելը պահանջեցին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարությունից հայտնեցին, թե հնարավոր չէ այդ պահին Փաշինյանի հետ հանդիպումը, որից հետո ծնողները հայտնեցին անժամկետ նստացույցի մասին:

Ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Ծնողները հայտարարեցին, որ իրենց զավակներով հետաքրքրվող չկա և 2.5 տարի ոչինչ չի արվում նրանց գտնելու և Հայաստան բերելու համար:

Ծնողներից Մանավազյան Կարինեն ասաց. «Աննա Հակոբյա՛ն, երկու խելապակաս ծնող վերցրեցիր տարար Մարտի 8 արեցիր, ցույց տվեցիր, թե ինչպես են ծնողները ձեռքերը վեր բարձրացնում պարում: Բա ինչո՞ւ չես գալիս տեսնես մյուս ծնողների վիճակը, ինչո՞ւ չես գալիս տեսնում, որ անկողնում ծնողը  մի րոպե հետո մեռնելու է, ինչո՞ւ դա չես նկարում: Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ»:

Նա նաև հայտնեց, որ իրենց երեխաները չեն գնացել սունկ հավաքելու ու կորել, այլ գնացել են պատերազմ բոլորի՝ նաև կառավարության անդամների համար: