ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացրել. Արցախից հերքում են Ադրբեջանին


ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացրել. Արցախից հերքում են Ադրբեջանին
Հուլիս 19 10:19 2023

Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական հերթական սուտը։

 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք, իբր թե, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։