Պետք է պարզ լինի՝ լռությամբ խրախուսում են հանցավորին, տեր կանգնեք Արցախին․ պետնախարար


Պետք է պարզ լինի՝ լռությամբ խրախուսում են հանցավորին, տեր կանգնեք Արցախին․ պետնախարար
Հուլիս 18 09:37 2023

Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից: Այս մասին գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»,-գրել է նա: